Հոկտեմբերի 20-26-ը Սերբիայում կկայանա ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի 15 մարզիկ․ Եվա Պողոսյանը, Արթուր Թունյանը, Զավեն Խաչատրյանը, Դավիթ Կոջամանյանը, Շահեն Առաքելյանը, Մարատ Հարությունյանը, Սյուզաննա Հարությունյանը, Արթուր Խաչատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Էրիկ Հովսեփյանը, Արման Կարախանյանը, Արթուր Ոսկանյանը, Գեղազնիկ Մայիլյանը, Նարեկ Իսկանդարյանը, Նարեկ Մովսիսյանը։ Եվրոպայի առաջնությանը զուգահեռ կկայանա Եվրոպայի գավաթի մանկապատանեկան 5-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով․ Ալեքս Մուրադյան, Դավիթ Աղասյան, Գրիգոր Հովհաննիսյան, Ալեքս Սողոյան, Արտավազդ Մեջլումյան, Սառա Սահակյան, Կատրին Սահակյան, Դավիթ Գրիգորյան, Սամվել Բալոյան, Սյուզաննա Աբրահամյան, Նարեկ Բեկյան, Աշոտ Կարախանյան, Գայանե Լազյան, Մարի Ավետիսյան, Հովհաննես Եղիազարյան, Նարեկ Ջանիբեկյան, Հայկ Ջանիբեկյան, Մարիամ Շահբազյան, Հովսեփ Բեկյան, Էրիկ Գրիգորյան, Հակոբ Ադամյան, Գոռ Սուքիասյան, Շահեն Շաքարյան։
Այս մրցաշարերին իրենց մասնակցությունը կունենան նաև հայ մրցավարները՝ Գոռ Ավագյան և Ռաֆայել Հովեյան։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնելու Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։