«Մեր ձևով» ժողովրդական շարժման աշխատանքային այցը Գյումրի. տեղի ունեցավ շարժման առաջին մարզային գրասենյակի բացումը
Հոկտեմբերի 4-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները աշխատանքային այցով գտնվում էին Գյումրիում, որտեղ Հասմիկ Կիրակոսյան 34 հասցեում տեղի ունեցավ շարժման առաջին մարզային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։
Իր խոսքում «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը նախ շնորհավորեց ներկաներին և բոլոր գյումրեցիներին Գյումրի քաղաքի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ինքնանպատակ չի եղել շարժման գրասենյակի բացումն իրականացնել հենց Գյումրի քաղաքի օրը՝ միաժամանակ ընդծելով, որ քաղաքի տոնին շարժման գրասենյակի բացումը նշանավորում է Գյումրի քաղաքի զարթոնքի սկիզբը։
Բացման ժապավենը կտրելուց հետո շարժման անդամները և գրասենյակի առաջին այցելուները շրջեցին գրասենյակի տարածքում և ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմանների հետ։
Բացման հանդիսավոր արարողությունից հետո շարժման անդամները զբոսնեցին Գյումրիի Վարդանանց հրապարակում, ծանոթացան Գյումրի քաղաքի տոնի կապակցությամբ «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այսօր երեկոյան կայանալիք համերգի նախապատրաստական աշխատանքներին։
Այնուհետև Շարժման անդամները եղան Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին Մայր (Սուրբ Յոթ Վերք) եկեղեցիներում, որտեղ շփվեցին գյումրեցիների և քաղաքի այցելուների հետ։
Գյումրիում զբոսնելիս շարժման անդամները այցելեցին նաև քաղաքի «Սիրեմ Գը» պուրակ, որը տարիներ առաջ՝ 2019 թվականին կառուցվել և բարեկարգվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ և նախաձեռնությամբ, ինչպես նաև քաղաքի Աճեմյան 2 հասցեում գտնվող և հանրությանը որպես «Վառեմ-Մարեմ»-ի շենք և ծանոթացան շենքի վերականգնման աշխատանքների ընթացքին։ Պատմամշակութային շենքը վերականգնվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով։
«Մեր ձևով» շարժման անդամների այցը Գյումրի շարունակվում է։ Այսօր երեկոյան շարժման անդամները ներկա կգտնվեն նաև քաղաքի օրվա նվիրված տոնական համերգին։