Գյումրիում բացվեց «Մեր ձևով» շարժման գրասենյակը. «Քաղաքացիների հետ շփումը լինելու է «գետնի վրա»»


Գյումրիում բացվեց «Մեր ձևով» շարժման գրասենյակը. «Քաղաքացիների հետ շփումը լինելու է «գետնի վրա»»
Հոկտեմբեր 4 16:04 2025

«Մեր ձևով» շարժումն իր առաջին գրասենյակն է բացել Գյումրիում։ Կարմիր ժապավենը կտրել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

 

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ գրասենյակի բացումը հենց այսօր՝ Գյումրու տոնին, ինքնանպատակ չի։

 

«Վստահ ենք, որ հենց այս օրը բացելով գրասենյակը՝ լինելու է զարթոնք մեր քաղաքի համար։

 

Երկուշաբթի օրվանից սպասում ենք բոլորիդ, վստահ ենք՝ ամեն ինչ ճիշտ ու լավ ենք անելու։ Ինչպես գիտեք՝ անելու ենք մեր ձևով»,- ասաց նա։

 

Մխիթարյանի խոսքով, քաղաքացիների հետ շփումը լինելու է «գետնի վրա», այսինքն լսելու են քաղաքացիների խնդիերը, փորձելու ամեն ինչ անել։ 

 

Նա նշեց, որ իրենք շարժումը կամավորական է, ապաքաղաքական, ամեն ինչ անում են քաղաքի, մարզի, Հայաստանի համար։