Երգե, պարե, ուրախացի, բայց հոգուդ մեջ մի մոռացի, զոհված ունիս ու բանտարկված. Ռուբեն Մխիթարյանի շնորհավորանքը՝ Գյումրուն


Երգե, պարե, ուրախացի, բայց հոգուդ մեջ մի մոռացի, զոհված ունիս ու բանտարկված. Ռուբեն Մխիթարյանի շնորհավորանքը՝ Գյումրուն
Հոկտեմբեր 4 12:15 2025

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով Գյումրու տոնը։

«Էսօր իմ Գյումրի, քո օրն է

Բայց հոգիդ է փոթորկված

Կորուստի վերքերդ խորն է

Սրբազանդ էլ բանտարկված

Շուշիում զոհվան որդիքդ

Թշնամուց ռմբահարված

Էսօր ծանր է սիրտդ, միտքդ

Սրբազանդ էլ բանտարկված

Սակայն, ինչ էլ խիղճդ տանջե

Չես դառնա հուսալքված

Քու համար Աստված կկանչե

Սրբազանդ բանտարկված։

Երգե, պարե, ուրախացի

Իմ հայրաքաղաք սիրված

Բայց հոգուդ մեջ մի մոռացի

Զոհված ունիս ու բանտարկված»։