Լևոն ՄՆացականյանը Բաքվի դատարանում հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները


Լևոն ՄՆացականյանը Բաքվի դատարանում հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները
Հոկտեմբեր 4 10:43 2025

«Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել, ով 2022 թվականի կեղծ միջադեպ է վկայակոչում` իբր Մնացականյանը բռնության է դիմել և այլն: Թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ կարգավիճակով է այդ ժամանակ եղել Մնացականյանը և ի՞նչ իրավիճակներում է այդպես գործել, դա ադրբեջանական իշխանությանը հետաքրքիր չէ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը նախկինում եղել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը։

Ընդդիմադիր պատգամավորը մանրամասնում է.

«Նրանց պետք է ամբողջացնել գեներալի ու Ադրբեջանում դատվող հայերի դեմ գործը և այդ ճանապարհին 1-2 կեղծ դրվագն այս կամ այն կողմ այլևս ոչինչ չի փոխում: Մնացականյանը դատարանում խոսել է բոլոր պատերազմներին իր մասնակցության և դրա դրդապատճառների մասին, միաժամանակ հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները: Ինչևէ, Ադրբեջանը շարունակում է շինծու դատական նիստերն ու ՀՀ-ի դեմ գործողությունները` ի հեճուկս խաղաղության և համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների»։