Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ. Ամստերդամը՝ Սրբազանի դատավճռի մասին


Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ. Ամստերդամը՝ Սրբազանի դատավճռի մասին
Հոկտեմբեր 3 21:56 2025

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը խիստ մտահոգիչ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Այս գործը, որտեղ մեղադրանքը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։

 

Միքայել Սրբազանի դատավարությունը, որը նա ինքն է բնութագրել որպես քաղաքական հետապնդում, ցույց է տալիս, թե ինչպես են ոտնահարվում խոսքի ազատության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։

Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակությանը՝ մի՛ քննադատեք իշխանությանը, որքան էլ որ դժգոհություններն ու մտագոհությունները շատ են։

 

Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն այս դատավճիռը և ապահովեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող արդար դատաքննություն։

 

Արդարադատությունը պետք է անկախ լինի, այլ ոչ թե՝ քաղաքական գործիք»,– գրել է նա։