Նոր գործընկերություն կայուն զարգացման համար․Գոռ Վարդանյան


Նոր գործընկերություն կայուն զարգացման համար․Գոռ Վարդանյան
Հոկտեմբեր 3 21:49 2025

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման Հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել եմ գործընկերոջս, Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բոթչերի հետ:
Համագործակցությունը կկատարվի «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում» (SAFER) նախաձեռնության շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով։
Այս նախաձեռնության նպատակն է աջակցել ՀՀ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում 300 խոցելի, կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունների՝ ներդրումներ կատարելու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների մեջ։
🏡Աջակցության միջոցառումները ներառում են․
✅տների էներգետիկական աուդիտ,
✅տների ջերմամեկուսացում,
✅արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում,
✅արևային ջրատաքացուցիչների տեղադրում,
✅էներգաարդյունավետ վառարանների տրամադրում։
Վստահ եմ, որ այս համագործակցությունը կնպաստի համայնքների կլիմայական կայունության ամրապնդմանը, էներգախնայողությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։