Դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ դատում են մեր խիղճն ու հավատը: Այս ամսին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցումասել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Դատարանն իր կողմնակալությունն արդեն ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել սրբազանին ճանաչեց մեղավոր։ Այս պարագայում որևէ դրական ելք ակնկալել այս դատարանից միամտություն է»,- նշել է նա:
Նշենք, որ այսօր 17։30-ին կհրապարակվի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճիռը։