Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստանին


Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստանին
Հոկտեմբեր 3 14:03 2025

Միգրացիոն դատարանի որոշմամբ՝ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստանին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհայտնի փաստաբան Բաղդասարյանը՝ մամուլի ասուլիսում։