ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը պնդում է՝ միշտ էլ քննարկվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի մուտքը հայկական շուկա։
«Բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը քննարկվել էր, որ պետք է օդային ավիափոխադրումների ոլորտում ակտիվացնել համագործակցությունը։
«Ահա տեսնում ենք, որ «Թուրքական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում»,- ասաց Խանդանյանը։
Նա համոզված է՝ որևէ խնդիր չկա, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորվեն։
«Սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։