Բորիս Ավագյանին ինքնասպшնության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել


Բորիս Ավագյանին ինքնասպшնության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել
Հոկտեմբեր 3 11:20 2025

ԼՂ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանի դեպքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով»,-նշել են ՀՀ քննչական կոմիտեից։

 

ՀՀ քննչական կոմիտեն այս գործը միասին քննելու թեմայով Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումների մեջ է։

 

Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը, ով հետախուզվում էր փողերի լվացման գործով, ինքնասպան էր եղել Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությունում։ Նա փակվել էր զուգարանում և ինքնասպան եղել: Մեկ ժամ անց դուռը ուժով բացել են, սակայն Ավագյանին փրկել չի հաջողվել: Նա փախել էր դատարանից և ապաստան գտել հյուպատոսարանում: