44-օրյա պատերազմի գլխավոր պատասխանատուներն ազատ շրջում ու պաշտոնի կռիվ են անում, իսկ զինվորականները մեկը մյուսի հետևից լուռ ազատազրկվում են, այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իհարկե, կան զինվորականներ, որոնց որոշումներին ու գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի և դա կարող է նաև ծանր պատիժների հանգեցնել, սակայն խնդիրն այլ տեղ է:
«Կռվից հետո իշխանությունը ոմանց «փշի-փշի» էր անում, լռության դիմաց կոչումներ ու պաշտոններ տալիս:
Սրանք, այսպես ասած, արխային ընկան, իսկ հետո եղավ այն, ինչ սպասելի էր` հերթով զոհաբերվում են հանուն քաղաքական իշխանության և նրանց պաշտոնավարման շարունակականության:
Ի՞նչ ասեմ, շարունակեք լռել, պարոնա՛յք սպաներ և գեներալներ, բայց հիշեք, որ իշխանությունը ոչ մեկիդ չի խնայելու, որովհետև դուք իրենց համար պարզապես «պահեստային քայլ» եք, ում, ըստ իրավիճակի, կդատեն, կնստացնեն ու կվարկաբեկեն»,- նշել է պատգամավորը։