Փաստորեն, բժշկական գիտությունների դոկտորը բուժքույր կոլեգայի հետ պետք է համաձայնեցնի հանրային առողջությանը վերաբերվող հարցերը․ Վարդանյան


Փաստորեն, բժշկական գիտությունների դոկտորը բուժքույր կոլեգայի հետ պետք է համաձայնեցնի հանրային առողջությանը վերաբերվող հարցերը․ Վարդանյան
Հոկտեմբեր 2 20:51 2025

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․

«Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդավիրաբույժ Հայկ Միրզոյանը, ում դոկտորական ատենախոսության դասիչն է՝ «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում»։ Փաստորեն, բժշկական գիտությունների դոկտորը՝ հարկ եղած դեպքում, ԱԺ-ում քննարկումների ժամանակ բուժքույր կոլեգայի հետ պետք է համաձայնեցնի հանրային առողջությանը վերաբերվող հարցերը։

Կառավարման նոր մոդել է, կրկին «աննախադեպ»։

Հատուկ նշում եմ, որ մեծ հարգանք ունեմ բուժքույրերի աշխատանքի նկատմամբ։ Բայց…»