Երևանի քաղաքապետի արդեն նախկին մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հրաժարական տալու մասին հրապարակում է արել։
«Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր և ոչ միայն,
սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։
Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։
Կհանդիպենք, երբ կհանդիպենք»։