Այսօր, ժամկետի ավարտով պայմանավորված, դադարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի իմ լիազորությունները


Այսօր, ժամկետի ավարտով պայմանավորված, դադարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի իմ լիազորությունները
Հոկտեմբեր 1 21:31 2025

Հարություն Հարությունյանը գրում է.

«Հարգելի գործընկեր դատավորներ,

տեղեկացնում եմ, որ այսօր, ժամկետի ավարտով պայմանավորված, դադարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի իմ լիազորությունները։

Որպես հանձնաժողովի ոչ դատավոր նախկին անդամ՝ հստակ հայտարարում եմ, որ երբևէ «կորպորատիվ շահ»-ի սպասարկում այդ հանձնաժողվում չեմ տեսել, հետևաբար՝ անհիմն եմ համարում «որոշ շրջանակների» մտահոգություններն այդ մասով։ Բոլոր որոշումները մշտապես կայացվել են առողջ քննարկման և մեծամասնության քվեարկության արդյունքում։

Պնդում եմ, որ հենց այս հանձնաժողովը պետք է լինի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող միակ մարմինը։

Շնորհակալություն եմ հայտնում ինձ տրված քվեի և հանձնաժողովում աշխատելու հնարավորության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև հանձնաժողովի անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գործընկերներիս կարծիքը և իմ ցանկությունը հաշվի առնելով՝ որոշել եմ կրկին առաջադրվել որպես թեկնածու՝ ակնկալելով կրկին ստանալ դատավորների վստահության քվեն»։