Դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի. Փաշինյանը՝ Վարդան Ղուկասյանի ընտրվելու և հայտարարության մասին


Դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի. Փաշինյանը՝ Վարդան Ղուկասյանի ընտրվելու և հայտարարության մասին
Հոկտեմբեր 1 21:18 2025

«Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։ Ինչպե՞ս։ Քաղաքական մեթոդներով, բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի է ժողովրդավարական երկրում»,- ԱԺ կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, որը վերաբերում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջերս արած հայտարարություններին՝ «կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը»։  

Փաշինյանը համոզված է, որ դա տեղի կունենա։

«Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունենք այնտեղ։ Գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, որ հետագայում բացառենք նման դեպքերը, որ  մարդիկ  ընտրակաշառք բաժանելով...  Վերջում էլ, ըստ էության, թյուրիմացաբար դառնան, հասնեն այդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի... և երևույթը և հայտարարությունը, և հեղինակը»։