Մարտի 1-ին առաջին պատահածներին գնդ шկшհшրել են, որ մյուսներն ահшբեկվեն․ Նիկոլ Փաշինյան


Մարտի 1-ին առաջին պատահածներին գնդ шկшհшրել են, որ մյուսներն ահшբեկվեն․ Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 1 20:14 2025

Մարտի 1–ի գործով ՄԻԵԴ որոշման մեջ նշված է նաև, որ պատշաճ քննություն չի արվել մահվան դեպքերի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Դատավարական ընթացքում գտնվող գործերի վերաբերյալ մեկնաբանություն անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես իրավական մեկնաբանություն չեմ անում, կանեմ քաղաքական մեկնաբանություն։ Այսօր մեր դատաիրավական համակարգը պետք է ապահովի, որպեսզի մարտի 1–ի զոհերի հարազատները մի անգամ էլ չգնան ՄԻԵԴ և այսօրվա պրոցեսների մասին ՄԻԵԴ–ն ասի՝ պարզվում է, դատավարություն չի եղել, ֆարս է եղել, ձեւական դատավարություն է եղել, մեկը հիվանդ է, մեկը ճնշում ունի, մեկը հայերեն չի հասկանում, մեկը ռուսերեն չի հասկանում ու տենց ամիսներով գնում է։

Ես մեր դատաիրավական համակարգի գործընկերներին ասում եմ՝ իմ տպավորությամբ, եթե սենց գնաց, ՄԻԵԴ–ը կայացնելու է որոշում, որ 2018-ից 2025 թվականներին մարտի 1–ի գործով նորմալ դատավարություն չի արվել, մարդիկ հավաքվել են, ջան ասել, ջան լսել, ձեւական սիմուլյացիաներ արել ու թողել, գնացել։Մենք չենք կարող նման բան թույլ տալ։ Հասկացանք՝ դատական համակարգն անկախ է, էլի թող անկախ լինի, բայց դրա քաղաքական պատասխանատվությունը մեզ վրա է։ Պետք է լրջանալ։ Այսօրվա դատավարությունը գնում է նախկին դատավարության ճանապարհով, որ գնա Եվրոպական դատարանում ֆարսի կարգավիճակ ստանա։ Պետք է լրջանալ, դա պետք է դատավարության բոլոր մասնակիցներին լրջացնի և կոնկրետացնի։

 

Ես շատ շահագրգիռ եմ էդ գործով և չեմ ուզում այդ շահագրգռությամբ մի հատ էլ դա դառնա ՄԻԵԴ–ի քննարկման առարկա։ Չի կարող անվերջ այս պրոցեսը ձգվի։

Ես ասում եմ, որ գործը բացահայտված է, քրեական գործի վարույթը կա, որ բանակում, այդ թվում մարդկանց աշխատավարձեր բաժանել, ապօրինի խմբեր են ձեւավորել, ով է հրամանը տվել, ինչ է արել։ Ինչքա՞ն կարելի է այս ֆարսը ձգել։ Իսկ կլինի՞ միանգամից էս գործը տանել ՄԻԵդ, իրենք քննեն, պրծնեն»,–ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ հանցագործությունից անցել է 17 տարի և մինչեւ հիմա ոմանք ասում են՝ տեսանյութեր կան, որ ցուցարարների միջից կրակոց է եղել. «Լավ է, որ ՄԻԵԴ–ը արձանագրեց, որ նման բան ընդհանրապես գոյություն չունի։ Նման հյիմնավորում չկա, մարդկանց ուղղակի գնդակահարել են։ Ընդ որում, կոնկրետ թիրախ չեն ունեցել, որ կոնկրետ էսինչ էսինչյանին, ասել են՝ առաջին պատահածներին գնդակահարեք,. որ մյուսներն ահաբեկվեն։ Հիմա ընկել ենք, ասում ենք՝ վաղեմության ժամկետ։ Ի՞նչ վաղեմության ժամկետ, սա ահաբեկչական ակտ է, որը պետք է կոնկրետ գնահատականի արժանան»։