Ադրբեջանում ուզում են ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ թող ասեն, դա Հայաստանի մասին չէ. Նիկոլ Փաշինյան


Ադրբեջանում ուզում են ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ թող ասեն, դա Հայաստանի մասին չէ. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 1 19:23 2025

Երբ Ադրբեջանն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում են ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ թող ասեն»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝  դա Հայաստանի մասին չէ։

«Անուն են ուզում դնել, մենք պետք է հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է։ Հազար ներողություն, կարող է որոշում են, որ անունը դնում են Ալբերտ Էյնշտեյն, թող դնեն, դա մեր ինքնիշխան տարածքի հետ կապ չունի, ես թուղթ ունեմ ստորագրած»,- ասաց նա՝ հավելելով, թե «Զանգեզուրի միջանցք»-ը Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանի անցագրային կետ։