Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից գրողի ծոցն ուղարկեց թուրք-ադրբեջանական պահանջներն ու նարատիվները, իսկ դու կզել ես դրանց առաջ․ Շարմազանովը՝ Փաշինյանին


Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից գրողի ծոցն ուղարկեց թուրք-ադրբեջանական պահանջներն ու նարատիվները, իսկ դու կզել ես դրանց առաջ․ Շարմազանովը՝ Փաշինյանին
Հոկտեմբեր 1 18:52 2025

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

 

«Նիկոլ, քո քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ » է, այլ՝ «կզած»։

 

Նիկոլ, լսեցի երեսփոխանիդ բերանով քո պատասխանը ԱԺ լսումներին․ քաղաքական խոսք՝ զրո, փաստեր՝ զրո, վիրավորանք՝ լիքը։

 

Չլրջացաք էլի, վարչապետ էլ դարձար, քո խոսքը նույնն է մնացել․ դրսում՝ լաց ու աղերսանք, ներսում՝ հոխորտանք։

 

Հոխորտացո՞ղ եք՝ գնացեք Ալիևի դեմ հոխորտացեք, որ էլ «բիզիմդիր», էլ՝ «նոլդու», էլ՝ կապիտուլյացիա, էլ՝ միջանցք ու էլ ինչ ասես, որ չի ասում։

 

ՄԱԿ-ի ամբիոնից ամբողջ աշխարհի դիմաց Ալիևից «կապիտուլյացիա» ու «միջանցք» չասել ես մուրում, եկել եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունից եք խոսում։

 

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց թուրքական պահանջները ու «պասլատ» արեց ադրբեջանական նարատիվները, իսկ դու «կզել» ես ադրբեջանական պահանջների առաջ»։