Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիացնում է ընդդիմադիրների՝ «նույն փոցխի վրա կանգնելու» սովորությունը։
«Մի անգամ կանգնեցին փոցխի վրա, դուրս էին գալիս, քրտնաթոր ինտերվյուներ էին տալիս, որ՝ «զարթնի՛ր, լաո»... բայց հիմա հրապարակված է խաղաղության համաձայնագիրը։ Ձեզ թվում է, թե 2019 թվականի ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելու՞, ձգում ենք, հանգիստ տեղավորվեք փոցխի վրա, որովհետև փոցխը նույն տեղը վայրէջք է կատարելու»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
Փաշինյանն ընդդիմադիրներին կոչ արեց դուրս գալ փողոց, հեղափոխություն անել։
«Ինչո՞ւ եք եկել, փափուկ աթոռներին նստել, կանգնեք, էլ չնստեք։ Բա Բաղրամյան պողոտայի մանղալները որտե՞ղ են, տարեք, դրեք»,- ասաց նա։