Օրենքը շատ կարևոր է ու շատ ուշացած, պետք է տարիներ առաջ ընդունած լինեիք, համակարգը պետք է ստեղծվեր, կառավարումը պետք է շատ լուրջ համակարգային բնույթ կրի: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անարդառնալով կառավարության առաջարկին՝ ստեղծել նոր մարմին, որը ստանձնելու է կիրբերանվտանգության պաշտպանության գործառնություններ ոչ միայն պետական կառավարման համակարգի, այլ կրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ոլորտի համար:
«Մասնավոր ու պետական պետք չէ առանձնացնել, պետք է ունենանք այդ հարթակը նախարարության ենթակայության տակ, ամենօրյա աշխատանք պետք է կատարվի, որպեսզի գնահատեն՝ ՀՀ մասնավոր կառույցներն ինչ աստիճան են պաշտպանված կիբերհարձակումներից: Պետք է մասնագետները նորից կրթություն ստանան, ամեն օր պետք է աշխատեն նոր գործիքների հետ առնչվեն, որովհետև սա ամեն օր փոփոխվող, ամեն օր նոր վտանգներ բերող, նոր «գիտություն է», դրա համար մասնագետները պետք է կարողանան նոր գործիքներին տիրապետել, որ դրա դեմ առնեն, կարողանան այդքան տեղեկացված լինեն»,- ասաց Սուքիասյանը:
Ըստ նրա, նման մարմնի ստեղծումը որոշակի պատկեր կձևավորվի Հայաստանի շուրջ, որ ունենալով նման հարթակ հնարավոր կիբերհարձակումների դեպքում ՀՀ-ն կարողանա օգնել նաև այլ երկրների, քանի որ կիբերհարձակումների գործիքները սովորաբար նույնն են լինում. «Սա պետք է ինստիտուցիոնալ կառույց լինի, դեպի ՀՀ գործող կառույցները բոլորը պետք է պաշտպանված լինեն, և խմբերը՝ թե մասնավոր, թե պետական, պետք է 24 ժամ աշխատեն, որպեսզի կրիտիական ենթակառուցվածքները պաշտպանեն: ՀՀ քաղաքացիների տվյալները պետք է պաշտպանված լինեն, կարծում եմ կադրերի խնդիր էլ ենք ունենալու, հիմիկվանից պետք է մտածենք մինչև անգամ բուհերում այդ հատվածով մասնագետներ պատրաստել , որպեսզի նրանք լինեն լավագույնը, նախկինում ՀՀ-ից հեռացած այլ երկրներում աշխատող մասնագետներ ունենք, նրանց հետ էլ պետք է խորհրդակցենք, որպեսզի ՀՀ-ն կարողնան պաշտպանել իր կրիտիկական ենթակառուցվածները, որովհետև դրա տված վնասը շատ մեծ կլինի», -ասաց Սուքիասյանը՝ ողջունելով նախագիծը: