23 հաստատված գերիներ ունենք Բաքվում, բայց խոսվում է 80 անձի մասին, փաստեր կան։ Այս մասին Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց իրավունքների վերաբերյալ կազմակերպված քննարկմանը հայտարարեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ և հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն։ Ցավոք սրտի, նման անորոշության պայմաններում չկա որևէ անկախ միջազգային կազմակերպություն, որը որոնողական կամ այլ գործողության արդյունքում կարողանար հայտնաբերեր բռնի անհետացած գերիներին և մեզ տեղեկություն տար նրանց ողջ լինելու վերաբերյալ»,- ասաց նա։