Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, մարզային բոլոր ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ մարզային ԲԿ-ները պետք է հագեցվեն ամբողջապես՝ ըստ մաստեր պլանի։
«Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել մամոգրաֆիկ ծառայությունների մատուցումը մարզերում»,- նշեց Ավանեսյանը։
Նախարարն ասաց, թե իրենց խոստումն է, որ առնվազն 50 առողջապահական կենտրոն պետք է կառուցեն, վերակառուցեն ու արդիականացնեն։