«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Առաջ Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անխուսափելիությունը։
Հիմա Նիկոլը գնում, հասնում է ԵԽԽՎ, որ «հիմնավորի» արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի «անհնարինությունն» ու «վտանգավորությունը»։
Միայն այս մետամորֆոզը հերիք է՝ պատկերացնելու համար մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ու, հետևաբար, վերականգնման համար մեր անելիքի հսկայական ծավալը»։










