Վալոդյա Գրիգորյանի սպшնությшն մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել․ Արթուր Պողոսյան


Վալոդյա Գրիգորյանի սպшնությшն մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել․ Արթուր Պողոսյան
Սեպտեմբեր 29 23:24 2025

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել, ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին։ Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։

 

Նա նշել է, որ ունեն ցուցմունքներ, որ դեպքից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանը իրեն պատկանող շինության տարածքում կրակ է արել, հայտնաբերվել է տարան, որտեղ գտել են այդ հագուստները։

«Նարեկ Օհանյանը, գիտակցելով, ար առաջին կասկածյալն ինքն է լինելու, ամբողջ ընթացքում եղել է տեսախցիկների առջեւ, որ հերքվի իր վարկածը։ Մենք այնուհետեւ հայտնաբերեցինք մարզասրահի քարտը, քարտի տերը ցուցմունք տվեց, որ դեպքից օրեր առաջ պայուսակը տվել է հանցանք կատարած անձին։ Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ։ Ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է, ինքը մտերիմ է եղել Գրիգոր եւ Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը մահացել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից եւ այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին։ Մեղադրյալը մեկ ամիս հետեւել է, իմացել է՝ տան որ մասն է տեսագրվում։ Նարեկ Օհանյանը հրաժարվում է ցուցմունք տալ, նշում է՝ որեւէ առնչություն չի ունեցել»,– ասաց Արթուր Պողոսյանը։

 

Նշենք, որ երկրորդ մեղադրյալը 20–ամյա Գեւորգ Հարությունյանն է, Մերձավանի բնակիչ։

Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ ստացել էր հրազենային վիրավորում։

Սեպտեմբերի 28-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պարզվել է առերևույթ սպանություն կատարած՝ խմբի անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինս տվել է խոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը: