«Կիլիկիա» գործարանում քննչական գործողություններ են կատարվել 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով: Գործը նախաքննության փուլում է։
«Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,- հայտնում են ՔԿ-ից։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ սեպտեմբերի 26-ին գործարանում քննչական գործողություններ են իրականացվել, իսկ դռները կնքված են եղել: Նշվում էր, որ «Կիլիկիա» գործարանի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին տուգանել են 450 մլն դրամով։ Գործարարը չէր բացառել, որ իրեն կարող են ձերբակալել։