ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իմ ճանաչած ամենահամեստ, ամենաաշխատասեր ու օրինակելի գործարարներից է, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գարեջրի գործարանում տեի ունեցող իրադարձություններին։
«Ես բացառում եմ Հակոբի կողմից որևէ լուրջ օրինախախտում՝ հարկային պարտավորությունների կամ այլնի մասով:
Մեր գործարարները ուշ հասկացան կամ դեռ չեն էլ հասկացել, որ Նիկոլը, քաղաքական ընդդիմությանը չեզոքացնելուց հետո, անխուսափելիորեն գնալու էր ավտորիտար ռեժիմի բյուրեղացման ճանապարհով: ԶԼՄ-ները, համալսարաններն ու քաղաքացիական հասարակությունը սեփական դուքյանի վերածելուց զատ, գնալու էր նաև սեփականության վերաբաշխման ու հարձակվելու էր բիզնեսի վրա:
Սոված «հեղափոխականները» չեն կշտանում... երբեք»,-գրել է Ֆարմանյանը։