ՊՆ-ում լարված իրավիճակ է. անհետ կորածների հարազատների ու ռազմական ոստիկանության աշխատողների միջև քաշքշուկ սկսեց


ՊՆ-ում լարված իրավիճակ է. անհետ կորածների հարազատների ու ռազմական ոստիկանության աշխատողների միջև քաշքշուկ սկսեց
Սեպտեմբեր 29 13:46 2025

Պաշտպանության նախարարության դիմաց այս պահին իրավիճակը լարված է. անհետ կորածների հարազատների ու ռազմական ոստիկանության աշխատողների միջև քաշքշուկ սկսեց։

Անհետ կորածների հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ, ՊՆ-ից, սակայն, պատասխանել են, որ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը կարող է նրանց հանդիպել, բայց միայն երեք հոգու հետ։