«Ժառանգությունը» կմասնակցի Վաղարշապատի ընտրություններին


«Ժառանգությունը» կմասնակցի Վաղարշապատի ընտրություններին
Սեպտեմբեր 29 13:03 2025

«Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր որոշում է ընդունել մասնակցելու Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։

 

«Ժառանգությունից» հայտնում են, որ «Ժառանգությունը» նաեւ հաստատել է Արկադի Փայտյանի առաջադրումը՝ որպես Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու։ Նա ներկայումս էներգետիկայի ոլորտում ավագ ղեկավարի պաշտոն է զբաղեցնում, արհեստավարժ զինվորական է՝ փոխգնդապետ, եւ արցախյան պատերազմի նոր տոմարի բոլոր ինքնապաշտպանական մարտերի մասնակից։

 

Քաղաքապետի եւ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի 16-ին, տեղի են ունենալու Վաղարշապատ քաղաքում եւ Էջմիածնի ընդլայնված տարածքում: