ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«1. Այսօր ԱԺ ում կազմակերպված լսումները կարելի է համարել վերջին տարիներին հրավիրված՝ բովանդակային, քաղաքական ասելիք ունեցող, ինչպես նաև պետության առջև ծառացած սպառնալիքների, ոլորտային մարտահրավերների ու կառավարման ճգնաժամի վերաբերյալ մասնագիտական գնահատականներով հագեցած խորհրդարանական լսումները:
2. Շատ կարևոր է այն փաստը, որ ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի գործընկերներն, ըստ էության միացան վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ վերջինիս նոր թափ և նոր քաղաքական կշիռ հաղորդելով:
3. Ցանկալի և օգտակար կլինի, որպեսզի որոշ «ընդդիմադիր» շրջանակներ, ըստ արժանավույնս գնահատեն Հայաստան դաշինքի այս քայլը և չփորձեն իրենց բութ սարկազմով ու ցինիկ մեկնաբանություններով ստվերեն իմփիչմենտին միացած պատգամավորների՝ այդ կարևոր ձեռնարկը: Այս հարցում էական են լինելու Հայաստան դաշնքի պատգամավորների տեսակետներն ու մեկնաբանությունները, ոչ թե կողքից անպոչ գդալի պես մեջ ընկնող և պատգամավորների ստորագրությունները որպես Պատիվ Ունեմ դաշինքից՝ անհապաղ ՔՊ-ի ստորագրություն պահանջելու վաղաժամ չարախնդություններն ու մանկամիտ դրսևորումները:
4. Լսումներն անհրաժեշտ ներուժ հաղորդեցին և ազդարարեցին իմփիչմենտի գործընթացն առաջ տանելու քաղաքական անհրաժեշտությունն ու քաղաքական ուժերի մեծ մասի համաձայնությունը:
5. Հայրենիքի և պետության առջև ՔՊ պատգամավորների 1/4 -րդ մասի մատուցած ծառայություններն ու դերակատարությունը երբեք այդպես կարևոր չեն եղել՝ որքան որ առաջիկայում է լինելու: Առաջիկա ներքին և արտաքին բուռն քաղաքական զարգացումների ֆոնի վրա ամեն բան հնարավոր է և կախված է քաղաքական ընդդիմության, ինչպես նաև ակտիվ քաղաքացիների կամքից ու միասնական գործունեությունից: