«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Ագնեսա Խամոյանը այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․
«Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ: Մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ: Երկու ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես:
Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին:
Տոկուն, ժուժկալ, ազնվական. այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան:
Գտնվելով անազատության մեջ՝ Սրբազանն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը՝ հատկապես հայկական և արտասահմանյան գրականությանը:
Բոլոր իշխանությունների օրոք՝ սկսած խորհրդայինից, Միքայել Աջապահյանը աչքի է ընկել իր սուր քննադատություններով: Հատկանշական է, որ ճաղերի ետևում հայտնվեց իրեն «ժողբաստիոն» հռչակած այս իշխանության օրոք և հրահանգով:
Ցավոք, փակ են տեսակցությունները Բագրատ Սրբազանի պարագայում:
Մի բանում վստահ ենք. անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին: Մեր երկու Սրբազանները խղճի և հավատի բանտարկյալներ են:
«Ասացեք արդարին, թե իր համար լավ է լինելու, քանի որ իր գործերի պտուղն է ուտելու»
(Եսայի 3:10)»,- գրել է Դանիելյանը։