Վոլոդյա Գրիգորյանի և ընկերոջ uպանnւթյան գործով կա ձերբակալված անձ. Քրեական ոստիկանության պետ


Վոլոդյա Գրիգորյանի և ընկերոջ uպանnւթյան գործով կա ձերբակալված անձ. Քրեական ոստիկանության պետ
Սեպտեմբեր 26 19:37 2025

Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ, կատարվում է խուզարկություն: Այս մասին 24news.am-ի հետ զրույցում հայտնել է Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը: 

«Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է»:

 

Ավելին վաղ թելեգրամյան մեր ալիքում տեսանյութ էինք հրապարկել, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները խուզարկում Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով գլխավոր կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը և նրան ուղեկցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժ․23.50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։

 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։