ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը ողջունում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների՝ իմպիչմենթի հետ կապված լսումներ նախաձեռնելու աշխատանքները։
«Ամբողջովին կիսում եմ հայտարարության մեջ գրված փաստերն ու իրողությունները։ Քաղաքագետ չեմ, բայց հասկանում եմ, որ իմպիչմենտ պետք է անի իշխանական ուժը կամ պետք է արվի իշխանական ուժի հետ, հակառակ դեպքում հնարավոր չէ։ Մենք հաստատել ենք կառավարության ծրագիրը, հիմա տեսնում ենք, որ վատ է աշխատում, հիմա խնդրում ենք, որ օգնեք փոխենք նրան»,-ԱԺ-ում հայտարարեց Աղազարյանը։