Հասել ենք այն օրվան, որ ցամաք հացի խնդիր ենք ունենալու․ Աշոտ Հարությունյան


Հասել ենք այն օրվան, որ ցամաք հացի խնդիր ենք ունենալու․ Աշոտ Հարությունյան
Սեպտեմբեր 26 19:01 2025

«Արդեն  այն օրվան ենք հասել, որ արդեն ցամաք հացի խնդիրներ պետք է կապենք իմպիչմենտի գործընթացի հետ, որովհետև ժամ առ ժամ, օր օրի 7․5 տարի անընդհատ գնում ենք անկում»,- այս մասին ԱԺ-ում ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Նրա խոսքով՝  իշխանության հրապարակած պաշտոնական թվերով ունենք մի սարսափելի իրավիճակ, որը կակված է հացի խնդրի հետ։

 Հայաստանի Հանրապետությունը 2024 թ․-ին պարենային ապահովության,մասնավորապես, հացի ցորենի գծով, ուշադրություն՝ 22․8 տոկոս իրենց իսկ հրապարակած թվերով, իրականությունը ավելի վատ է, իսկ ի՞նչ է սպասում 2025 թ․-ին։ Հուսով եմ՝  2026թ-ին , երբ կամփոփեն 2025թ-ը ամփոփողներն իրենք չեն լինի, բայց դառն արձանագրությունը լինելու է, որովհետև այս տարի խայտառակ իրավիճակ է հասել ցորենի ցանքերի հետ կապված՝ 47 700 հա, նախորդ տարվանից՝ շուրջ 7000 հա-ով պակաս,հետևաբար նաև՝ բերքն էլ պակաս։ Ցավով եմ արձանագրում, որ ընդհանրապես մեր հացի ցորենի հետ կապված՝ 99․9 տոկոսը ներկրվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից։ Առաջին 6 ամիսներին  բերվել է Հայաստանի Հանրապետություն 134 000 տոննա ցորեն, մինչդեռ ընդհանուր սպառման համար, հացի համար մեզ անհրաժեշտ է լինելու մինչև 400 000 տոննա։ Ես մտահոգություն ունեմ, որը բարձրաձայնում եմ այս բարձր ամբիոնից։ Ունենալու ենք խնդիրներ»,- ասաց Հարությունյանը։

 Նա նշեց նաև, որ առկա է  հողերի մշակության հետ կապված խնդիրներ նույնպես։

«Աշխարհի կռիվը հողի համար է, և մեր սակավահող հանրապետությունում, արյուն, քրտինք տեսած երկրում, այդ հողում, ընդամենը 442 700 հա վայելահողերից 2025 թ․-ին օգտագործվել է խայտառակ թիվ՝ 196 360 հեկտար, իսկ այդ թվի տակ մի ավելի սարսափելի բան էլ կա՝  շուրջ 50 000 հա-ը կազմում են իբրև թե խոտաբույսերի ցանկերը։ Շուկայում տեսնում ենք ահռելի թանկացում, պարենի պակաս, հիվանդությունների ավելացում»

Հարությունյանը հորդորեց ընդդիմադիր ուժերին համախմբվել և   հանդես գալ օրակարգով, ընդհանուր ծրագրերով։