Երբ ՔՊ-ն ԱԺ-ում չէ, դահլիճից պետականակենտրոն ելույթներ են հնչում․ Զաքարյան


Երբ ՔՊ-ն ԱԺ-ում չէ, դահլիճից պետականակենտրոն ելույթներ են հնչում․ Զաքարյան
Սեպտեմբեր 26 18:01 2025

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը իմպիչմենտի նախագծի շուրջ այսօրվ խորհրդարանական լսումներին է անդրադարձել՝ գրելով․

«Երբ ՔՊ-ն ԱԺ-ում չէ, խորհրդարանի դահլիճից հնչող ելույթները դառնում են հետաքրքիր, բովանդակային, պետականակենտրոն և իմաստալից:

Խորհրդարանական լսումները՝ հիմնական թեմայի շուրջ քննարկումներից բացի, ցույց տվեց նաև, թե որքան մեծ կադրային ու մասնագիտական ռեսուրս, փորձ գիտելիք ու գաղափարներ կան ընդդիմադիր դաշտում:

ԱԺ այսօրվա դահլիճը քաղաքական է, իմաստալից, լուծումներ առաջարկող, ժողովրդի ու պետության հոգսերից տեղյակ»: