«Սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք, 22 օր է անցել, դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա»․ Վարդևանյան


«Սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք, 22 օր է անցել, դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա»․ Վարդևանյան
Սեպտեմբեր 26 17:30 2025

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․

 

«Պատգամավոր Արթուր Սարգսյանը 2025 թվականի հուլիսի 9-ից ապօրինի դատական ակտերով կալանավորված է: Օգոստոսի 21-ին նվազագույն դատավարական երաշխիքների խախտմամբ կալանքը երկարաձգվել էր 3 ամսով: Դատական ակտը ստանալու պահից մի քանի օր անց` սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք:

 

Հիշում եք, չէ՞՝ Արմեն Դանիելյանին քաղաքական գործերով մակագրումը տեղի էր ունենում 24 ժամում, իսկ Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա: Այս ամենը ևս մեկ ապացուցում է, այն, որ Արթուրի դեպքում չկար կալանքի որևէ հիմք, չկար դրա անհրաժեշտությունը։ Հիշեցման կարգով․ վերջինս անձամբ է ներկայացել նախաքննական մարմին, նույնիսկ նախքան Ազգային ժողովի համաձայնությունը, բայց ամեն կերպ ապօրինի կալանքը պահպանվում է: Իրավունքը պետք է գերակայի:

 

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։