Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող անձի կիսակառույց տան տակառից հայտնաբերվել են հանցագործության իրեղեն ապացույց ձեռնոցներ, և այլ իրեր


Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող անձի կիսակառույց տան տակառից հայտնաբերվել են հանցագործության իրեղեն ապացույց ձեռնոցներ, և այլ իրեր
Սեպտեմբեր 26 16:53 2025

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին քիչ առաջ քննչական կոմիտեից տեղափոխեցին դատաբժշկական փորձաքննության, հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

«Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90 տոկոսով բացահայտում են սպանությունը:

Իմ աղբյուրները հայտնում են, որ Նարեկ Օհանյանի կիսակառույց տնից՝ տակառի միջից, հայտնաբերվել են հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող ձեռնոցներ, և այլ իրեր:

Հիշեցնենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը»,- գրել է լրագրողը։