Էդ ի՞նչ խասիաթ է՝ հորինել սիրավեպ Հանրապետականի հետ, հետո դուրս գալ ու ասել՝ մատանիս հետ եմ տվել. Աշոտյան (Տեսանյութ)


Էդ ի՞նչ խասիաթ է՝ հորինել սիրավեպ Հանրապետականի հետ, հետո դուրս գալ ու ասել՝ մատանիս հետ եմ տվել. Աշոտյան (Տեսանյութ)
Սեպտեմբեր 26 16:33 2025

 Իշխանությունները հավերժ չեն, վաղ թե ուշ նրանք գնալու են, հետևաբար, պատրաստ եղեք նորից տեր կանգնելու մեր երկրին, դիմելով ԱԺ դահլիճում հավաքվածներին՝ ասաց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Իրենց գնալուց հետո լիքը գործ կա անելու, և, այո՛, ճիշտ էին այն ելույթ ունեցողները, որոնք բարձրացնում էին ոչ միայն Հայաստանն առանց Նիկոլի, այլև Հայաստանը Նիկոլից հետո խնդիրը։ Ես կուզենայի մեր Ազգային ժողովն այսպիսի տեսք ունենար, ոչ թե ֆիզիկական առումով, այլ՝ քաղաքական մտքի, ինչպիսին այսօր է։ Շատ ուրախ եմ և ողջունում եմ «Հայաստան» դաշինքի իմ գործընկերների վերջապես կատարած քայլը՝ միանալու այս գործընթացին։ Իհարկե, ափսոս էին 4 ամիսները, գործընթացները, որոնք տեղի ունեցան այս ընթացքում, բայց, ինչևէ, հուսով եմ՝ կկարողանանք կանխել դրանք»,-ավելացրեց նա։

Աշոտյանը  հույս հայտնեց, որ միասին կկարողանան հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Լևոն Զուրաբյանին, որ այստեղից կարողացավ վերջ դնել մի մեքսիկական սերիալի սյուժեի, որը եփում էին որոշ ուժեր։ Այո, մենք ձեզ հետ չէինք էլ ուզում գնալ ընտրությունների։ Էդ ի՞նչ խասիաթ է՝ հորինել սիրավեպ Հանրապետականի հետ, հետո դուրս գալ ու ասել՝ մատանիս հետ եմ տվել»,-նշեց նա։