Սուպերմարկետում ինձ կանգնեցնում ու ասում են՝ այո՛, խաղաղության օրակարգը ճիշտ օրակարգ է. Հակոբ Արշակյան


Սուպերմարկետում ինձ կանգնեցնում ու ասում են՝ այո՛, խաղաղության օրակարգը ճիշտ օրակարգ է. Հակոբ Արշակյան
Սեպտեմբեր 26 16:21 2025

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը բացառում է, որ ՔՊ-ից որևէ մեկը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Որևէ քաղաքական օրակարգ չկա վարչապետի դեմ իմպիչմենտի ինչ-որ պրոցես սկսելու, զբաղմունք է՝ գտել, զբաղվում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականը հայտարարեց, թե ինքը շատ է շփվում հանրության հետ, նման հարց հանրության մեջ չի քննարկվում։

«Փողոցում, սուպերմարկետում ինձ կանգնեցնում ու ասում են՝ այո՛, խաղաղության օրակարգը ճիշտ օրակարգ է, պետք է հետևել դրան, ամեն տեղ կանգնեցնում են»,- ասաց Արշակյանը։