Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում։
«Մոտ 8 ամիս է մնացել ըտրություններին, լսու ենք, որ ընդդիմությունն ասում է՝ արտահերթ ընտրությունններ։ Իրենք գիտեն, որ չեն ընտրվելու, գիտեն, որ պարտվելու են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ ՔՊ-ն հենց վաղն էլ կարող է գնալ արտահերթ ընտրությունների, բայց դրա կարիքը չկա։
«Երկրորդը՝ մեր ժողովուրդը մեզ հինգ տարով պատվիրակել է, ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե եթե առաջ մտածում էր, որ իրենք 50+1 ձայն են ստանալու, հիմա վստահ է՝ ավելի շատ ձայն են ստանալու, քան՝ 2021-ի ընտրություններին։ Ըստ նրա՝ պատճառն օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված համաձայնագիրն է լինելու։
«Կարող ենք նաև մարշ գալ»,- հավելեց նա։