Իրավապահները պետք է հետևություններ անեն, դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ, քաղաքական չէ. Ալեն Սիմոնյանը՝ Մերձավանի սպшնությունների մասին


Իրավապահները պետք է հետևություններ անեն, դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ, քաղաքական չէ. Ալեն Սիմոնյանը՝ Մերձավանի սպшնությունների մասին
Սեպտեմբեր 26 14:33 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ իրենք ասոցացվում են մահի ու արյան հետ։

 

«Սխալ են ասում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

 

Սիմոնյանը հայտարարեց՝ անկախ նրանից՝ իշխանությունը կապ ունի, թե չունի Փարաքարի սպանությունների հետ՝ այո՛, դա ենթադրում է պատասխանատվության աստիճան։

 

«Այո՛, իրավապահները պետք է հետևություններ անեն։ Պարզ է, որ դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ, կապված չէ քաղաքական դիրքորոշման հետ»,- նշեց նա։

 

ԱԺ նախագահի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել Փարաքարում, «կատերգորիկ վատ է»։

 

«Շատ ցավում եմ, ևս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին ու համարում եմ, որ մեր իրավապահները ժամանակ ունեն, առնվազն շատ արագ պետք է բացահայտեն»,- ասաց նա։

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 

 

Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն էր, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն էր: 

 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

 

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Նշենք, որ վիրավորում էր ստացել նաև նրանց հետ գտնվող երրորդ անձը, որը վիրահատվել է, կյանքին վստանգ չի սպառնում։