ՀՀԿ-ն ՀՀ-ի փրկության և անվտանգության ապահովման գործընթացներում իրատեսական ու ոչ իրատեսակի չի նայում, մենք մեր առաքելությունը կատարում ենք․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա ավելացրեց, որ իրենք չեն նայում՝ կստացվի, թե չի ստացվի, նոր իրենց պարտքը հայրենիքի առաջ կատարեն.«Մենք խոստացել ենք հեռացնել Նիկոլ Փաշինյանին, մեր խոստումը կատարելու համար ամեն ինչ անում ենք։ Մենք հարթակ ենք տրամադրում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը՝ Փաշինյանի հեռացման պրակտիկ, իրագործելի ուղիների որոնման համար և վստահ եմ, որ դա այսօրվա լսումներից տեսանելի կլինի»։