Նյու Յորքում Միրզոյանն ու Բայրամովը շփվել են


Նյու Յորքում Միրզոյանն ու Բայրամովը շփվել են
Սեպտեմբեր 25 10:42 2025

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքին: 

 

Ւնչպես երևում է Ադրբեջանի ԱԳ նախարարության X սոցիալական ցանցում հրապարակված կադրերից, Միրզոյանն ու Բայրամովը Ռուբիոյի մասնակցությամբ շփվել են միմյանց հետ։

 

Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդիպման վերաբերյալ դեռ հաղորդագրություն չի հրապարակել։