ՔՊ-ն երկու նոր պատգամավոր ունի. մեկը երդվեց, մյուսն ուշացել էր


ՔՊ-ն երկու նոր պատգամավոր ունի. մեկը երդվեց, մյուսն ուշացել էր
Սեպտեմբեր 8 10:22 2025

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանը։

 

ՔՊ-ն նոր նստաշրջանը սկսում է երկու նոր պատգամավորով։ ՔՊ-ականների շարքերը համալրել են Էսթեր Այվազյանն ու Վանիկ Օհանյանը։

 

Էսթեր Այվազյանը ԱԺ ամբիոնից երդվեց, իսկ մյուս ՔՊ-ականն ուշացել էր, չհասցրեց նիստի մեկնարկին։

 

Նրանք փոխարինելու են ՔՊ-ական Արսեն Թորոսյանին, ով նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ու Արեն Մկրտչյանին, ով նշանակվել է Լոռու մարզպետ։