Երևանում Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել


Երևանում Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել
Օգոստոս 19 17:30 2025

Երևանում  ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել, քննարկվել են ռազմավարական նշանակության հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԱԳ նախարարի թելեգրամյան ալիքից:

Նշենք, որ Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։