Միքայել Սրբազանի գործը դատարանն ուզում է արագ ավարտել և մեղադրական վերդիկտ տալ․ Ֆարմանյան


Միքայել Սրբազանի գործը դատարանն ուզում է արագ ավարտել և մեղադրական վերդիկտ տալ․ Ֆարմանյան
Օգոստոս 18 21:37 2025

Միքայել Սրբազանի գործով արագացված նիստերի նշանակումը փաստաբանները պատահական չեն համարում։ Ամեն օր նիստ է նշանակվում, մինչդեռ նույն դատավորն, ըստ փաստաբան Մարինե Ֆարմանյանի, նախկինում նման նիստերի անցկացման գրաֆիկով աչքի չի ընկել։

«Նիստի ընթացքում  տեսաք, որ պաշտպաններից Աբունցը բավականին մեծ հետազոտություն էր իրականացրել և նիստ առ նիստ, տարին տարվա վրա ցույց տվեց այն վիճակագրությունը, որ դատավոր Մելիքսեթյանի աշխատաժամանակը նիստեր նշանակելու, ըստ էության, բաշխում է հետևյալ կերպ, այսինքն՝ ամիսը մեկ է նիստ նշանակում կամ էլ ավելի ծանրաբեռնված  իրավիճակներում 3-ից 4 ամիսը չի գերազանցում։ Այսինքն՝ այս դատավորի վարույթում գտնվող գործերով չկա մի գործ, որտեղ ամեն օր դատական նիստ նշանակվի։ Հետևաբար՝ սա խոսում է դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին ,որի մասին  պաշտպանները ժամեր շարունակ դատարանին ներկայացնում էին։  Կարող ենք դատողություն անել, որ քաղաքական ճնշում ունի այս գործը։  «Քաղաքական հանձնարարությունների»  շրջանակներում մինչև Սրբազանի կալանքի ժամկետի լրանալը, որին ևս 10 օր ավելացվեց, տպավորություն է, որ դատարանն  ուզում է արագ ավարտել և մեղադրական վերդիկտ տալ»,- ասաց Ֆարմանյանը։