Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման


Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման
Օգոստոս 18 20:49 2025

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հրապարակեց 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը։ Վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման։

Որպես լրացուցիչ պատիժ նշանակվեց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը՝ 1.6 տարի ժամկետով։

Նախքան դատական վճռի ուժի մեջ մտնելը Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կմնա անփոփոխ։

Երեք տարվա քննությունից հետո, դատարանը մեղավոր ճանաչեց վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: