Դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների՝ ընդդատության փոփոխման մասին միջնորդությունը, որով պաշտպանները պահանջել են քրեական գործը Երևանի քրեական դատարանից տեղափոխել Շիրակի մարզի դատարան, քանի որ մեղադրանքի հիմքում մատնանշված հարցազրույցները կատարվել են Շիրակի մարզում։
Ավելի վաղ հայտնեցինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 10 օրով։
Դատարանի որոշմամբ՝ քրեական գործը կշարունակի քննվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։