«Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ։ Մարդկանց 99 տոկոսն ինձ ճանաչում է որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան։ Խնդրում եմ, ինձ դիմեք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, ոչ թե Գևորգ Աջապահյան»,- դատավորի կողմից անձնական տվյալները ներկայացնելուց հետո արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը։
Ի պատասխան հարցին, թե առողջական խնդիրներ ունի՞՝ Սրբազանն ասաց, որ ունի, բայց այս պահին դա խնդիր չէ։