Շուտով Հակակոռուպցիոն դատարանում կմեկնարկի ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։
Նշենք, որ օգոստոսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ Մինչ այդ էլ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալումը, թե՛ խուզարկությունը եղել են ապօրինի: Չնայած դրան՝ Սամվել Կարապետյանը դեռևս կալանավորված է, իսկ այժմ էլ, ինչպես նշվեց, քննելու են կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց՝ հուսանք՝ դատավորը այնքան համարձակություն կունենա, որ դեմ գնա քաղաքական ճնշումներին։
Հստակեցնող հարցին՝ քաղաքական ճշումնե՞ր են բանեցվում դատարանի վրա, որ կալանքն, այնուամենայնիվ, երկարացվի, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Վստահ եմ՝ ճնշումներ կան դատարանի վրա»։